Հայերեն   English   Русский  

Այսօր բռնցքամարտիկ Մայք Թայսոնի 50-ամյակն է


  
դիտումներ: 700

Ամերիկացի Թայսոնը համարվել է անհաղթահարելի ծանրքաշային չեմպիոն և եղել է ամենաերիտասարդ բռնցքամարտիկը ով դարձել է WBC, WBA և IBF վարկածներով ծանրքաշային չեմպիոն՝ընդամենը 20 տարեկանում։

Այսօր Մայք Թայսոնը համարվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի լեգենդերից մեկը։

Թայսոնի մայրը պատմում է, որ տղայի կյանքում առաջնային տեղ էր գրավել սեռական կապն ու հարաբերությունները, այդ ընթացքում նա հասցրել էր վեներական հիվանդություններով վարակվել, նա դանդաղ գլորվում էր անդունդը: Մոր խոսքերով` Թայսոնին կյանքի բերեցին կանայք. կինը` Կիրին, թմրամոլության դեմ պայքարի փորձագետ Մերլինը, մտերիմ ընկերուհի Հոուպը և փոքր դուստր Միլանան:

Հարցազրույցներից մեկում բռնցքամարտիկն ասել է՝

«Սիրում եմ որդիներիս, սակայն աղջնակներս ինձ դարձրել են ավելի նուրբ մարդ: Միշտ ձգտում եմ օգնել նրանց, ինչպես նրանք են ինձ օգնել ժամանակին: Սակայն վախենում եմ, որ չեմ կարող կնոջս ու զավակներիս մասին այն չափով հոգ տանել, որքան նրանք արժանի են: Վախենում եմ, որ իմ կյանքը պարզապես կգլորվի անդունդը, իսկ արդյունքում ես կդառնամ անտուն թափառական»:

Մայք Թայսոնը The Guardian պարբերականի հետ խոսել է իր կյանքի լավ և վատ կողմերի մասին:

«Մարզիչս ցանկանում էր բեյսբոլի մահակով գլխիցս հանել կանանց»,-ասել է Մայքը:

Շատերը Թայսոնի մարզիչ Կաս Դ’ամատոյին համարում են լուսավոր մարդ, ով Թայսոնին հանել էր անչահասների բանտից, բռնցքամարտի միջոցով սովորեցրեց կարգապահության: Այնինչ Թայսոնը հիշում է. «Կասն ասում էր ինձ համար չպետք է լինի «ոչ» բառը: Մի անգամ, երբ սրտնեղում էի, թե ոչ մի աղջիկ ինձ չի սիրի, նա եկավ բեյսբոլի մահակով և ասաց, որ մտադիր է մահակով հանել կանանց գլխիցս: Ես 14-15 տարեկան էին, երբ նա կոպիտ միջոցներով խրատում ու վախեցնում էր ինձ, արդյունքում խորհուրդներից մնաց մի բան. ես պետք է դառնամ լավագույնը»:

Եվ նա իսկապես դարձավ լավագույններից մեկը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: