Հայերեն   English   Русский  

Լավրովն ու Շտայնմայերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր


  
դիտումներ: 1132

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ: Համապատասխան հաղորդագրություն տարածել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը: Գրում է Gazeta.ru.-ն:

Հայտարարվել է, որ հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ:

Կողմերը քննարկել են օրակարգի հարցեր, ինչպես նաև կարծիքներ փոխանակել մի շարք միջազգային խնդիրների վերաբերյալ:

«Առանձնահատուկ ուշադրության արժանացել է «նորմանդական քառյակի» աշխատանքը Մինսկի պայմանավորվածություններով ուկրաինական ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջընթացի հեռանկարները՝ ԵԱՀԿ-ի համանախագահ երկիր հանդիսացող Գերմանիայի արտգործնախարարի Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքները հաշվի առնելով», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: