Հայերեն   English   Русский  

Սիմոն Մարտիրոսյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն


  
դիտումներ: 2005

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 412 կգ արդյունքով դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Թբիլիսում կայացած ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ) պոկում վարժություն բարձրացրեց բոլոր երեք մոտեցումներն էլ: Նախ 175 կգ, հետո 182 կգ և վերջում էլ 187 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրումում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոնը նախ գլխավերևում պահեց 210 կգ, այնուհետ 220 կգ և 225 կգ և կրկին արժանացավ փոքր ոսկե մեդալի: Երկամարտի 412 կգ արդյունքով Մարտիրոսյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:

Հայաստանը երիտասարդների այս առաջնությունում ներկայացնում էին Ժորժ Եղիկյանը, Դավիթ Հովհաննիսյանը (8-րդ տեղ), Սամվել Գասպարյանը (4-րդ տեղ), Սոնա Պողոսյանը (5-րդ տեղ), Արփինե Դալալյանը (7-րդ տեղ):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: