Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց վարկանիշային մրցաշարում
դիտումներ: 634
Հայ բռնցքամարտիկի մրցակիցը Իռլանդիայի ներկայացուցիչ Պետեր Ռայմոնդ Մոյլետեն էր, ում նկատմամբ Բաչկովն առավելության հասավ 3:0 հաշվով:
Հիշեցնենք, որ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) հնարավորություն էր տվել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին: Նրանց վարկանիշային մրցաշարը անցկացվում է Կարակասում:
Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 3-ին և կավարտի 8-ին: