Հայերեն   English   Русский  

Հիլարի Քլինթոնն ամեն ինչ իմացել է


ԱՄՆ-ում լույս է տեսել գիրք՝ Բիլ Քլինթոնի արկածների մասին


  
դիտումներ: 3263

Սպիտակ Տան նախկին թիկնապահը Միացյալ Նահանգների մասին գիրք է հրատարակել, որտեղ նկարագրվում է Բիլ Քլինթոնի նախագահության շրջանը:

ԱՄՆ-ում արդեն սկսվել է Գերի Բիրնի սկանդալային գրքի վաճառքը: Հեղինակը ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախկին սպա է, որը Բիլ Քլինթոնի օրոք աշխատել է նախագահական գվարդիայի գաղտնի ծառայությունում:

Նախկին զինվորականը պատմել է Քլինթոնի սիրուհիների մասին: Գրքի հեղինակը մանրամասն նկարագրել է, թե ինչպես է երկրի ղեկավարը նախագահության առաջին շրջանում մտերմիկ հարաբերություններ ունեցել միանգամից 3 կանանց հետ: Ընդ որում, Հիլարի Քլինթոնը հիանալի իմացել է ամուսնու արկածների մասին:

Բիլ և Հիլարի Քլինթոն

Բիրնը գրում է. «Ես համարյա ամեն օր Հիլարիի վտանգավոր, վիրավորական ու պարանոիկ վարքի ականատեսն էի լինում: Այս զույգի մեքենան իր քայքայիչ հետքն է թողնում՝ ինչ էլ որ նրանք անելու լինեն»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: