Հայերեն   English   Русский  

​Ծառայողական նամակագրության գործով Հիլարի Քլինթոնին մեղադրանք չի առաջադրվի


  
դիտումներ: 615

Միացյալ Նահանգների իշխանությունները հավանաբար մեղադրանք չեն առաջադրի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնին, որը պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում անձնական համակարգչային սերվիսն օգտագործել է էլեկտրոնային փոստի միջոցով ծառայողական նամակագրություն իրականացնելու համար: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով CNN հեռուստաընկերությանը, հուլիսի 2-ին Քլինթոնը հրավիրվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) շտաբ-գրասենյակ:

Աղբյուրների հավաստմամբ՝ Հիլարի Քլինթոնին մեղադրանք առաջադրելու համար որևէ հիմք չի հայտնաբերվել:

Իսկ ԱՄՆ-ի նախագահի մեկ այլ թեկնածու Դոնալդ Թրամփը, տեղեկանալով այդ մասին, քննադատել է այդ որոշումը և ընդգծել համակարգի ամբողջ անկատարությունը:

«Աղբյուրները հենց նոր հայտնեցին, որ կոռումպացված Քլինթոնին մեղադրանք չի առաջադրվի: Ինչպես ես ասում էի համակարգն ամբողջովին հիմնված է խարդախ սկզբունքների վրա», - համապատասխան գրառում Թրամփը կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: