Հայերեն   English   Русский  

Էրդողանը հաստատել է Ստամբուլի ահաբեկչությանը նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիների մասնակցությունը


  
դիտումներ: 694

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությանը նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքացիների մասնակցությունը:

Ձերբակալվել է 30 մարդ, որոնց թվում` Դաղստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի քաղաքացիներ: Ավելի վաղ հաղորդվում էր Ռուսաստանի մեկ կամ երկու, ինչպես նաև Ղրղզստանի քաղաքացիների` ահաբեկչությանը մասնակից լինելու մասին:

«Ցավոք, ահաբեկչությանը մասնակցել են մեր հարևան Հյուսիսային Կովկասը»,- ասել է Էրդողանը` հաստատելով, որ ահաբեկչությունն իրականացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: