Հայերեն   English   Русский  

​Մարին Լե Պենը՝ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների մասին


  
դիտումներ: 575

Ֆրանսիական «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը բացասաբար է գնահատել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի թեկնածությունը և հայտարարել, որ երբևէ չէր քվեարկի նրա օգտին: Գրում է Russian.rt.com-ը:

«Եթե ես ամերիկացի լինեի, ապա կքվեարկեի ցանկացած թեկնածուի օգտին, սակայն միայն ոչ Քլինթոնի», - հայտարարել է Լե Պենը:

Քաղաքական գործիչը համարում է, որ Քլինթոնը իրենից ներկայացնում է այն ամեն վնասակարը, որ Միացյալ Նահանգները կարող էին ստեղծել և արտահանել տնտեսական մոդելի, միջազգային իրավունքի տեսանկյուններից:

Այդ կապակցությամբ նա նաև ընդգծել է Հանրապետական կուսակցությունից առաջադրված սկանդալային թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի թեկնածությունը՝ հայտարարելով, որ իրեն ուրախացնում է Ուոլ սթրիթից, ֆիանսական լոբիստներից և անգամ իր իսկ կուսակցական գործընկերներից Թրամփի անկախությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: