Սոցփաթեթի հանգստի բաղադրիչը կասեցվում է
դիտումներ: 2439
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով սոցիալական փաթեթների հանգստի ոլորտում չարաշահումներին, հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին լրամշակել սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչը՝ նվազագույնի հասցնելով բոլոր հնարավոր չարաշահումները, և ներկայացնել կառավարության քննարկմանը, իսկ մինչ այդ ժամանակավորապես միայն հանգստի բաղադրիչը կասեցնել: