Ադրբեջանում բանկերը խուճապի մեջ են. ձեռք են բերել սովորականից 4 անգամ ավելի տարադրամ
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը արտարժույթի աճուրդի ժամանակ վաճառել է 100 մլն դոլար և ևս 100 մլն դոլար`Ադրբեջանի կենտրոնական բանկի առևտրային բանկերին: Աճուրդին մասնակցել է 29 բանկ: Հուլիսին նավթային հիմնադրամն արդեն վաճառել է 200 մլն դոլար:
Մինչ օրս Ադրբեջանում աճուրդի էր դրվել մինչև 50 մլն դոլար, որի մի մասը նույնիսկ բանկերը չէին գնում: Սակայն վերջին 10 օրերի ընթացքում 50 մլն դոլարը ամբողջովին վաճառվել է, իսկ նախօերին վաճառքի գումարը չորս անգամ ավելացել է:
Ադրբեջանում մասնագետներն ու պաշտոնյաները չեն մեկնաբանում այս փաստը, սակայն շատ դիտորդներ կանխատեսում են մանաթի հետագա էժանացում, գուցե և` հերթական արժեզրկում: Այս ֆոնին բանկերի կողմից արտարժույթի ձեռքբերումը կորուստներից խուսափելու ուղիներից մեկն է: