Հայերեն   English   Русский  

Հայտնի է պետծառայողների բնակարանների վիճակահանության օրը


  
դիտումներ: 374

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանների վիճակահանության օր է սահմանվել 2016 թվականի հուլիսի 15-ը, ժամը 9.30-ը (http://minurban.am/lows/files/7356.pdf): Վիճակահանությունը տեղի կունենա ՀՀ քաղաքաշինության նախարարությունում` ք. Երևան, Կառավարական տուն 3, 4-րդ հարկ:

Տեղեկացնում ենք, որ բնակարանների վիճակահանության աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: