Հայերեն   English   Русский  

Չգիտեմ` որտեղից սկսել ուսումնասիրել Հայաստանը. Ժաքլին Բիսեթ


  
դիտումներ: 1453

«Այստեղ դեռ բավականաչափ երկար չեմ եղել , Հայաստանի մասին դատողություններ անել չեմ կարող: Հուսով եմ` առաջիկա օրերի ընթացքում հնարավորություն կունենամ շփվելու հզոր մշակությի հետ, տեսնել գեղեցիկ ճարտարապետության նմուշներ: Չգիտեմ` որտեղից սկսել»:

«Ոսկե ծիրանի» շրջանակներում լրագրողների հետ զրույցն այսպես սկսեց հանրահայտ դերասանուհի Ժաքլին Բիսեթը, որը փառատոնի պատվավոր հյուրն է:

«Լոս Անջելոսում շատ հայերի գիտեմ, որոնք իրենց սրտում պահել են հայրենիքի հանդեպ սերը, և երբ ասացի, որ Հայաստան եմ գնում, նրանց դեմքը լուսավորվեց:Նրանք շատ ուրախացան, որ գալու եմ»:

Դերասանուհին ընդգծեց, որ շատ է ցավում այն դժվարությունների համար, որով ստիպված է եղել անցնել հայ ժողովուրդը, սակայն նկատեց, որ այնուամենայնիվ հայերը քեֆչի ժողովուրդ են և սիրում են ուրախանալ:

Ժաքլին Բիսեթը իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ամենահեղինակավոր ռեժիսորների ֆիլմերում: Իսկ «Հրաբխի տակ» ֆիլմում նրա դերակատարությունը արժանացել է «Ոսկե գլոբուսի»:

2010-ին Ժակլին Բիսեթն արժանանացել է Պատվո լեգեոնի շքանշանի,, իսկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նրան «կինոխորհրդանիշ» է կոչել:

«Ոսկե Ծիրան»-ի շրջանակներում կցուցադրվեն դերասանուհու մասնակցությամբ ֆիլմերը` Փիթեր Յեյթսի «Բուլիթը», Սիդնի Լյումեթի «Սպանություն Արևելյան ճեպընթացում », Ֆրանսուա Տրյուֆոյի «Ամերիկյան գիշերը»:

Այսօրվա հանդիպման ընթացքում Բիսեթը խոստովանեց, որ հիասթափված է ներկայացվող ֆիլմերի ցանկից. «Ես դեռ ակտիվորեն շարունակում եմ աշխատել կինոյի աշխարոհւմ: Անկեղծ ասած` կուզեի, որ ներկայացվեին գոնե վերջին 40 տարվա ընթացքում նկարահանված ֆիլմերը(ծիծաղում է)»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: