«Ես հպարտ եմ, որ սպանել եմ քրոջս»
Սոցիալական կայքերի պակիստանցի աստղի եղբայրը հայտարարել է, որ հպարտ է իր քրոջը սպանելու համար, պնդելով, որ նա դա արել է, քանի որ «աղջիկները պետք է մնան տանը»:
25-ամյա Քանդիլը խեղդամահ է արվել ուրբաթ օրը իր ընտանիքի տանը: Մարդասպան եղբայրը դիմել է փախուստի, սակայն ավելի ուշ ձերբակալվել է: Իր խոստովանական հոլովակում նա չի արտահայտում որևէ ափսոսանք կամ զղջում:
«Ես հպարտ եմ արածիս համար: Նա անպատվություն էր բերում մեր ընտանիքին»:
Պակիստանցի աստղով և հիանում էին, և ատում էին: Քանդիլն ինքն իրեն համարում էր «ժամանակակից ֆեմինիստ» և ուներ շուրջ 750,000 հետևորդ ֆեյսբուք սոցիալական կայքում:
Նշենք, որ ըստ Պակիստանի Մարդու իրավունքների հանձնաժողովի, կանանց նկատմամբ բռնությունը հաճախակի հանդիպող երևույթ է Պակիստանում, որտեղ 2016 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում մոտ 212 կանայք են սպանվել հանուն «պատվի»: