Հայերեն   English   Русский  

Թուրքիայի փոխվարչապետ. «Կանայք չպետք է ծիծաղեն հանրային վայրերում»


  
դիտումներ: 750

Թուրքիայում փոխվարչապետ Բյուլենթ Առընչը «բարոյական կոռուպցիայի» վերաբերյալ իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ կանայք չպետք է ծիծաղեն հանրային վայրերում:

Նա դատապարտել է բարոյական հետընթացը, նյութապաշտությունը և նույնիսկ չափից ավել բջջային հեռախոսի օգտագործումը:

Ինչպես փոխանցում է Hürriyet Daily News- ը, նա կոչ է արել տղամարդկանց և կանանց լինել ավելի բարոյական, ինչպես նաև մեղադրել է հեռուստատեսությանը և ԶԼՄ-ներին՝ պատանիների մոտ «սեռական կախվածություն» առաջացնելու մեջ:

Նա կոչ է արել թուրք ժողովուրդին rվերընթերցել Ղուրանը և դադարեցնել բարոյական հետընթացը:

«Ուր են մեր աղջիկները, որոնք փոքր-ինչ շիկնում էին, իջեցնում էին իրենց գլուխները և շրջում էին հայացքը, երբ մենք նայում էինք իրենց դեմքին, դառնալով մաքրաբարոյության խորհրդանիշ», - ասաց նա:

Ի թիվս փոխվարչապետի այլ բողոքների նա մեղադրել է մարդկանց, որոնք ունեն շատ ավտոմեքենաներ և օգտագործում են չափազանց շատ վառելիք, և կանանց, որոնք հեռախոսով խոսում «ավելորդ» թեմաների մասին՝ դեմ առ դեմ հանդիպելու փոխարեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: