Թուրքիայում 42 լրագրողի ձերբակալություն է սպառնում
դիտումներ: 532
Ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ կասկածվող լրագրողներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ գործողություն է իրականացվում:
Հուլիսի 15-ի գիշերը մի խումբ ապստամբներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են իրականացրել: Ըստ վերջին տվյալների` բախումների արդյունքում, որոնց կենտրոնը եղել են Անկարան և Ստամբուլը, 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, մահացել է, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է: Դրանից հետո Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 10.6 հազար մարդու, երկրի տարբեր ոլորտների ավելի քան տասնյակ հազարավոր ներկայացուցիչների հեռացվել են աշխատանքից: