Հայերեն   English   Русский  

15 հասարակ և համեղ միջուկներ լավաշի համար


  
դիտումներ: 2465

Լավաշը կարող է ձեր ճաշի համար դառնալ հիանալի հիմք։ Նրա մեջ կարելի է փաթաթել ինչ պատահի և ուտել յուրաքանչյուր վայրում։ Լավաշը օգտակար հացի տեսակներից մեկն է։ Դրա պատրաստման համար թթխմոր չի օգտագործվում, այն երկար է պահպանվում և, միևնույն ժամանակ ցածր կալորիականություն ունի։ Բացի այդ այս ունիվերսալ մթերքը կարող է հիմք դառնալ տարբեր ճաշատեսակների պատրաստման համար:

Ահա ամենահամեղ միջուկները լավաշի համար, որոնք ձեր սննդակարգն ավելի հետաքրքիր կդարձնեն։

Սպորտով զբաղվողների համար

1. Մեկ տուփ կաթնաշոռ, կանաչի, երկու պճեղ սխտոր, մի քանի գդալ մածուն, աղ

2. Եփած հավի կրծքամիս, քերած պանիր, կտրատած վարունգ, կանաչի, մածուն

3. Բրինձ, եփած քերած ձու և մածուն կանաչիով

4. Քերած գազար, քերած բազուկ, սխտոր, մեկ բուռ մանրացված ընկույզի միջուկ

5. Ադիգեյան պանիր, կորեական աղցան, մածուն և կանաչի

Ավելի կշտացնող

լավաշով ուտեստ

6. Սոխով տապակած շամպինիոն և սմբուկ, քերած պանիր, թթվասեր

7. Մանր կտրատված ծովախեցգետնի ձողիկներ, քերած պանիր, սխտոր, մայոնեզ

8. Սոխով և քաղցր պղպեղով տապակած աղացած միս, կանաչի և մածուն

9. Կարմիր ձուկ, սերուցքային պանիր, կանաչի

10. Սոխով տապակած հավի լյարդ, մարինացված ոլոռ։

Քաղցրի սիրահարների համար

11. Քաղցր կաթնաշոռ, չամիչ

12. պաքսիմատապատ քերած խնձորներ և կաթնաշոռ

13. Խտացրած կաթ շոկոլադի մանրեցված կտորներ

14. Մասկարպոնե պանիր և սալորաչիր

15. Եփած խտացրած կաթ և ընդեղեն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: