Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը
դիտումներ: 1519
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը անցկացրել է հերթական մենամարտը՝ պաշտպանելով տիտղոսը:
Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած մենամարտում Գերմանիան ներկայացնող 28-ամյա մարզուհին միավորներով հաղթել է խորվաթ Նևենա Միկուլիչին:
Նշենք, որ սա Կենտիկյանի պրոֆեսիոնալ կարիերայում 36-րդ հաղթանակն է: Նա նախորդ մենամարտն անցկացրել էր 2015 թվականի հոկտեմբերի 4-ին՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով մեքսիկացի Սուսանա Կրուզ Պերեսին: