Հայերեն   English   Русский  

Ուրմիա. Արևմտյան Հայաստանի «Մարգարիտը» արյան գույն է ստացել


  
դիտումներ: 2046

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ NASA-ն հրապարակել է պատմական Հայաստանի Ուրմիա լճի նկարները, որոնցում այն ամբողջությամբ պատված է արյան գույնով:

Ջրի գույնի փոփոխման պատճառ է դարձել հատուկ միկրոօրգանիզմների զարգացումը, հաղորդում է NASA-ի պաշտոնական կայքը: Ամառվա ամիսներին լճի մակարդակը իջնում է, ինչը ավելացնում է աղի պարունակությունը ջրում: Արդյունքում, լճում սկսում են զարգանալ մանրէների և ջրիմուռների հազվագյուտ տեսակներ, որոնք էլ ջուրը կարմիր են դարձնում:

Այս տարվա ապրիլին արված նկարներում լճի գույնը կանաչ էր: Սակայն մի քանի ամիս անց NASA-ի կողմից արված նկարներում լիճն ամբողջությամբ կարմիր է: «Աղի մեծ պարունակության և մեծ քանակի լույսի պայմաններում բջիջներում պաշտպանիչ կարոտինոիդների արտադրման արդյունքում միրոօրգանիզմները կարմիր են դառնում», նշել է Շտուդգարտի համալսարանի պրոֆեսոր Մուհամեդ Թոուրիանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: