Հայերեն   English   Русский  

​Լիբիայում զինվորականների վրա իրականացված հարձակման հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան


  
դիտումներ: 612

Մահապարտ ահաբեկչի կողմից Լիբիայի Բենգազի քաղաքում զինվորականների խմբի վրա գործած հարձակման հետևանքով 22 մարդ է զոհվել, իսկ ևս 22-ը` վիրավորվել: Այդ մասին հայտնում են լիբիական ԶԼՄ-ները: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, մահապարտ ահաբեկիչը Բենգազիի արևմուտքում նախօրեին ականապատված ավտոմեքենայով հարձակում է գործել զինվորականների խմբի վրա:

Ներկա պահին հարձակման պատասխանատվությունը դեռևս որևէ ծայրահեղական խմբավորում չի ստանձնել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: