Հայերեն   English   Русский  

​Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Դմիտրի Մեդվեդևի հնարավոր հրաժարականը


  
դիտումներ: 845

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է լրատվամիջոցների կողմից տարածած հաղորդագրությունը վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հնարավոր հրաժարականի վերաբերյալ: Գրում է Gazeta.ru.-ն:

Պեսկովը նման հայտարարությունը որպես սուրճի բաժակով արված գուշակություն է որակել:

«Կառավարության հնարավոր հրաժարականի շուրջ վարժությունները նոր չեն ինչպես քաղաքական, այնպես էլ հայրենական և արտերկրյա միջավայրում: Մենք գիտենք, որ շատ հաճախ բոլորը սուրճով գուշակություններ են անում, մեծ կամ փոքր հավանականությամբ` կանխագուշակելով կառավարության առանձին անդամների կամ ընդհանուր կառավարության և անգամ հենց վարչապետի հրաժարականը», - հայտարարել է Պեսկովը:

Պեսկովը նաև հայտարարել է, որ նմանատիպ չարաշահումները արդեն դադարել են որպես հարգանքի արժանի տեղեկություններ ընդունվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: