Հայերեն   English   Русский  

​Լոնդոնում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա


  
դիտումներ: 822

Լոնդոնի կենտրոնում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա: Ինչպես հայտնում է անգլալեզու RT կայքը, մեկ կին զոհվել է, իսկ 6 անձինք` վիրավորվել: «Կնոջը փորձել են օգնել, սակայն որոշ ժամանակ անց նա մահացել է», - նշվել է Լոնդոնի ոստիկանության կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ: Գրում է Russian.rt.com-ը:

Տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ` վիրավորների թիվը 5-6-ի է հասնում:

Իրավապահ մարմինների փոխանցմամբ` ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է: Դեպքի վայր ժամանել են լրացուցիչ ոստիկանական ուժեր և շտապ օգնության ավտոմեքենաներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: