Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի գազանանոցում սպիտակ առյուծ Կլեոպատրան երեք ձագ է ունեցել։
Նշվում է, որ ծննդաբերությունը բարդ ընթացք է ունեցել, սակայն հիմա մայրն ու ձագերը իրենց լավ են զգում։ Կենդանիներին դեռևս չի կարելի տեսնել, բայց չի բացառվում, որ շուտով Կլեոպատրան իր ձագուկների հետ զբոսանքի է գնալու։
Նշենք, որ սպիտակ առյուծները համարվում են էնդեմիկ և նրանց կարելի է հանդիպել աշխարհի ընդամենը 70 գազանանոցներում: