Հայերեն   English   Русский  

​Արքայազն Հարին հանդիպում է աշխարհի ամենահարուստ կնոջ հետ. Լուսանկարներ


  
դիտումներ: 929

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի նոր ընտրյալը` աշխարհի ամենահարուստ կինն է` Արիստոտել Օնասիսի թոռնուհին: Արքայազնը հանդիպում է Աֆինա Ռուսել Օնասիսի հետ: Աղբյուրի հավաստմամբ` զույգը դեռևս վաղուց է ծանոթ և հաճախակի հանդիպելու առիթներ ունեցել են ձիասպորտի տարբեր մրցումների ժամանակ: Գրում է Elle.ru.-ն:

Հիշեցնենք, որ արքայազնը վաղուց է ձիասպորտով հետաքրքրվում, իսկ Աֆինան պրոֆեսիոնալ ձիասպորտով է զբաղվում և հանդես է գալիս հայրենի Հունաստանի օգտին:

Մինչև վերջին ժամանակներս Հարին և ԱՖինան ուղղակի ընկերներ էին, իսկ այժմ արդեն` 31-ամյա Օնասիսի ամուսնալուծությունից հետո, իրավիճակը փոխվել է:

10 տարվա ամուսնությունից հետո Աֆինան ամուսնալուծվել է ամուսնու դավաճանության պատճառով: Ամուսնալուծության դժվարին ժամանակահատվածում Աֆինային հենց արքայազն Հարին է սփոփել և աջակցել:

«Հարին աղջիկների հետ խնդիրներ չունի, սակայն նա անձամբ է ընտրել Աֆինային նեցուկ լինելու տարբերակը», - հայտարարել է աղբյուրը` ընդգծելով, որ նրանց ընկերությունը վերջին ժամանակներս ավելի ջերմ հարաբերությունների է վերածվել:

Հարին և Աֆինան բազմաթիվ ընդհանուր ծանոթներ ունեն և նրանց սիրավեպի մասին տեղեկությունը նրանցից որևէ մեկի համար նորություն չէր: Աֆինա Ռուսել Օնասիսը Արիստոտել Օնասիսի` Ժակլին Քեննեդիի երկրորդ ամուսնու, թոռնուհին է: 18 տարեկան հասակում նա ժառանգեց պապի կարողության կեսը` մասնավորապես 2,7 միլիարդ դոլար: Համեմատության համար նշենք, որ բրիտանական գահի կարողությունը 425 միլիոն դոլար է կազմում: Իսկ Աֆինան, որի կյանքը դեռևս վաղ մանուկ հասակից լի է եղել ընտանեկան ողբերգություններով, առևանգումների փորձերով, փողերի համար պայքարով, այժմ աշխարհի ամենահարուստ կինն է:

Հարրի-Աֆինա

Հարրի-Աֆինա





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: