Հայերեն   English   Русский  

Lragir.am-ի լրագրող Թեհմինե Ենոքյանը հանցագործության մասին հաղորդում է տվել


  
դիտումներ: 2147

Lragir.am-ի լրագրող Թեհմինե Ենոքյանը հրապարակել է իր հասցեին սպառնալիքներ պարունակող գրառման լուսանկար` հաղորդում ներկայացնելով ոստիկանությանը:

Հաղորդում հանցագործության մասին
Lragir.am- լրագրող Թեհմինե Ենոքյանի կողմից
Հարգելի ՀՀ ոստիկանություն ես հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին, որտեղ ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ հայտաբերվել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ովքեր բռնություն են կիրառել և սադրել են Հուլիսի 29-ին սարի թաղում, դաժան ծեծի ենթարկելով քաղաքացիներին: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր "Ոստիկանության պետը օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները և բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ":
Սույն նամակով ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հայտաբերվել Է բռնություն կիրառած և սադրանքներ հրահրած անձը, նա Վլադիմիր Գասպարյանի անվտանգության աշխատակից Գագո Զոհրաբյանն է: Լուսանկարները հրապարակել եմ, որպեսզի տեղեկացնեմ հանրությանը սույն անձի մասին: Այսօր առավոտյան իմ ֆեյսբուքյան էջում Գագո Զոհրաբյանի նկարի տակ ստացել եմ սպառնալիքներ Պավել Սասունյանի կողմից: Պահանջում եմ իմ անվտանգությունը ապահովելու նկատառումներով բացահայտել սույն անձին և պատասխանատվության ենթարկել:
Կից ուղարկում եմ ձեզ armtimes.com կայքի լուսանկարները, ինչպես նաև կցում եմ սպառնալիք պարունակող գրառման մասին փաստող լուսանկար:
Հարգանքներով Թեհմինե Ենոքյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: