Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը հաղթանակով մեկնարկեց Օլիմպիական խաղերում
դիտումներ: 1281
Ռիոյի կենտրոնական համալիրում տեղավորված բռնցքամարտի դահլիճում կայացած մենամարտում Ավագյանն ուժերը չափեց Ճապոնիայի ներկայացուցիչ Արաշի Մորիսակայի հետ։ Միավորի 2-1 հաշվով հաղթեց Ավագյանը։
Ավագյանի հաջորդ մրցակիցը իռլանդացի Միշել Կոնլանն է, իսկ մենամարտը կկայանա օգոստոսի 14-ին:
Ռիո է ժամանել արդեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։
Ավելի վաղ հաղթանակ էր տոնել Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Վլադիմիր Մարգարյանը, ով հաջորդ մենամարտը կանցկացնի օգոստոսի 11-ին։