Հայերեն   English   Русский  

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 35 հազար մարդ


  
դիտումներ: 520

Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձին ներգրավվածության կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 35 հազար մարդ, որոնցից մոտ 11.5 հազարը ազատ են արձակվել, հաղորդում է «Reuters» գործակալությունը` հղում կատարելով բարձրաստիճան պաշտոնյային:

Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Բաքիր Բոզդաղը հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 16 հազար մարդու` պետական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու կասկածանքով: Վեց հազար ձերբակալվածների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է:

Համաձայն թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը` իշխանությունները պարզում են նաև ազատության մեջ գտնվող ավելի քան 7.6 հազար մարդկանց` ապստամբությանը ներգրավված լինելը:

Թուրքիայում հուլիսի 15-ի գիշերը մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են իրականացրել: Հիմնական հակամարտությունն ընթացել է Անկարայում և Ստամբուլում: Երկրի իշախությունները հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին` պահանջելով ԱՄՆ-ից արտահանձնել նրան: Գյուլենն ինքը դատապարտել է ապստամբությունը և հայտերել դրա հետ առնչություն չունենալու մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: