Տիբեթական հոգեբանական թեստ, որը շատ բան կպատմի ձեր մասին
Առաջարկում ենք ժամանակավոր «անջատել» ձեր տրամաբանությունը և հանգիստ պատասխանել այս 3 հարցերին, որոնք ձեր ենթագիտակցությանն ուղղված խաղ են հիշեցնում: Փորձեք առանց երկար մտածելու պատասխանել այս հարցերին և տալ առաջին իսկ պատասխանը, որի մասին մտածել եք: Գրում է Adme.ru.-ն:
Կարող եք թուղթ և մատիտ վերցնել, որպեսզի նշեք ձեր պատասխանները: Թեստի վերջում զարմանալիորեն կարևոր բացահայտումներ կանեք ձեր մասին:
1. Այս 5 կենդանիների անունները դասավորեք հերթականությամբ` ամենանախընտրելիներից սկսելով:
1.Կով
2.Վագր
3.Ոչխար
4.Ձի
5.Խոզ
2. 5 բառերից յուրաքանչյուրը բնութագրեք մեկական ածականով
1.Շուն
2. Կատու
3.Առնետ
4. Սուրճ
5.Ծով
3. Մտածեք ձեր կյանքում առանաձնահատուկ նշանակություն ունեցող 5 անձանց մասին: Նրանցից յուրաքանչյուրի համար ընտրեք առաջարկված գույներից մեկը: Յուրաքանչյուր գույնի համար անհրաժեշտ է մեկական անձ ընտրել:
1.Դեղին
2.Նարնջագույն
3.Կարմիր
4.Սպիտակ
5.Կանաչ
Պատասխաններ`
1.Առաջին հարցը խորհրդանշում է ձեր կյանքի առաջնահերթությունները:
1.Կով` խորհրդանշում է կարիերան
2.Վագրը` խորհրդանշում է հպարտությունը
3.Ոչխար` խորհրդանշում է սերը
4.Ձի` խորհրդանշում է ընտանիք
5.Խոզ` խորհրդանշում է փողը
2. հարցի պատասխանները հուշում են այն մասին, թե ինչպիսին եք ենթագիտակցաբար տեսնում ձեր կյանքը
1.Շանը նկարագրող հատկանիշը վերաբերում է ձեր անհատականությանը
2. Կատուն` ձեր զույգի անհատականությանը
3. Առնետը`ձեր թշնամիներին
4. Սուրճը` ձեր վերաբերմունքը սեռական հարաբերություններին
5. Ծովը` անձնական կյանքին
3. Գույները սահմանում են ձեր վերաբերմունքը նշված անձանց նկատմամբ:
1. Դեղին՝ խորհրդանշում է այն մարդուն, ով երբեք չի մոռանա ձեզ
2. Նարնջագույն` մարդ, որին համարում եք ձեր իսկական ընկերը
3. Կարմիր` մեկն, ում իսկապես սիրում եք
4. Սպիտակ` ձեզ հոգեհարազատ մեկը
5. Կանաչ՝ մարդ, որին կհիշեք ամբողջ կյանքում: