Հայերեն   English   Русский  

Օլիմպիական խաղեր. այսօր պայքարի մեջ կմտնեն ըմբիշներ Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանը


  
դիտումներ: 756

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի մրցումային հերթական օրը մեկնարկի դուրս կգան Հայաստանի հավաքականի 5 մարզիկներ:

Բրազիլական ժամանակով` 10:00-ից պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշներ Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանը: Նրանց մրցակիցները կլինեն համապատասխանաբար՝ եգիպտացի Ահմեդ Սալեհ Քահքը և իտալացի Տիմոնչինի Դայգորոն:

19:00-ից կմեկնարկեն գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:

21:05-ից էլ կմեկնարկի Հայաստանի հավաքականի վերջին աթլետ, հեռացատկորդ Ամալիյա Շարոյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: