Հայերեն   English   Русский  

​Գիտնականները պարզել են, որ մարդը մահվանից հետո դեռևս մի քանի րոպե շարունակում է գիտակցել


  
դիտումներ: 3013

Սաութհեմփթոն համալսարանի բրիտանացի գիտնականները ապացուցել են, որ մահվանից հետո մարդը շարունակում է ապրել, սակայն ընդամենը 3 րոպե: Գիտնականները նման եզրահանգման են եկել՝ կլինիկական մահվան ժամանակ ուսումնասիրելով հիվանդների վիճակը:

Առաջ համարվում էր, որ մարդու գլխուղեղը շարունակում է աշխատել մահվանից հետ մոտավորապես կես րոպե, այնուհետև մահանում է, քանի որ գլխուղեղին այլևս չի հասնում թթվածին:

Իսկ հիմա մասնագետները պարզել են, որ իրականում մարդ գիտակցությունը պահպանում է ավելի շատ՝ մոտ երեք րոպե: Այդ րոպեների ընթացքում մարդ շարունակում է զգալ այն ամենն, ինչ տեղի է ունենում իր շուրջ: Այդ պատճառով, գիտնականների կարծիքով կլինիկական մահ ապրած մարդը կարող է հեշտությամբ նկարագրել շուրջը կատարվողը:

Մասնագետները նշում են նաև, որ այդ երեք րոպեները հաճախ բավական են «այն աշխարհից» մարդուն դուրս բերելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: