Հայերեն   English   Русский  

​ՌԴ նախագահն ընդունել է կրթության և գիտության նախարարի հրաժարականը


  
դիտումներ: 934

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հրաժարականը: Գրում է Gazeta.ru.-ն:

Տարածված հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը համաձայնվել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի առաջարկի հետ կրթության և գիտության նոր նախարար նշանակել նախագահի աշխատակազմի աշխատակացուհի Օլգա Վասիլևային:

«Դմիտրի Լիվանովին փոխարինելու համար ես առաջարկում եմ նշանակել Օլգա Յուրևնա Վասիլևային, որը լավ համբավ ունի», - հայտարարել է Մեդվեդևը:

«Լավ, հենց այդպես էլ կվարվենք»,- պատասխանել է Մեդվեդևը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: