Հաքերները փորձել են կոտրել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի համակարգչային համակարգը: Գրում է Russian.rt.com-ը:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաքերները կոտրել են Հանրապետական կուսակցության այլ կազմակերպությունների համակարգչային համակարգեր ևս:
Սակայն դեռևս հայտնի չէ արդյոք հաքերներին հաջողվել է մուտք գործել Թրամփի նախընտրական շտաբի համակարգչային համակարգ, թե ոչ: