Հայերեն   English   Русский  

11-ամյա աղջիկը մահացել է ավտովթարից 19 օր անց


  
դիտումներ: 888

Օգոստոսի 3-ին, ժամը 20.15-ին, Ստեփանավանի Բաղրամյան փողոցի 148 հասցեի դիմաց իրար էին բախվել «ՎԱԶ-2106», «Ֆորդ Տրանզիտ» և «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենաներ:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

«ՎԱԶ-2106»-ի վարորդը, նրա 4 ուղևորները և «Տոյոտա Լանդ Կրաուզեր»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված, «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին՝ 2005 թ. ծնված Աննա Չոբանյանը, օգոստոսի 22-ին հիվանդանոցում մահացել է:

Քննությունը շարունակվում է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: