Հայերեն   English   Русский  

Մանվել Մամոյանը Գինեսի երկու ռեկորդ սահմանեց​ Ազատության հրապարակում


  
դիտումներ: 1500

Ազատության հրապարակում մարմնամարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի երկու ռեկորդ սահմանեց:

Մարմնամարզիկը իր ռեկորդը նվիրեց քառօրյա պատերազմի ընթացքում անմահացած հերոսների հիշատակին:

Մանվել Մամոյան

Մանվել Մամոյան հագել էր հայկական զինված ուժերի համազգեստ:

Մարզիկն այս ռեկորդների սահմանմամբ նպատակ ունի ոգեկոչել ընդհանուր հայրենիքի համար ընկած հերոսների հիշատակը:

Առաջին ռեկորդը Մամոյանը սահմանեց հենում-ծալում վարժությունում:

Երկրորդ վարժությունը` երկու մատով, մեկ ձեռքով հենում-ծալում վարժությունն էր:

Մանվել Մամոյան

Նշենք, որ Մանվել Մամոյանը ծնվել է Երևանում, ազգությամբ եզդի է:

Այս տարի մարզիկը Գինեսի ևս մեկ ռեկորդ էր սահմանել ՝ նվիրելով այն 1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: