Հայերեն   English   Русский  

Երկու Սպիտակ Արջ Գյումրու կենտրոնում, տեսանյութ


  
դիտումներ: 1712

Այս գիշեր՝ ժամը 04:00-ից Գյումրու կենտրոնական հրապարակը սպասման մեջ էր. ամբողջ քաղաքն արթուն էր ու սպասում էր օլիմպիական բարձունքը նվաճած իր հերոսներին:

Շիրակի մարզ մուտք գործելուց հետո ամբողջ ճանապարհին երկրպագուները մեքենաներով փակում էին ավտոմեքենաների ճանապարհը և սպասում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին:

Մարալիկ քաղաքի մուտքի մոտ երկրպագուները ոչ միայն ճանապարհն էին փակել, նաև սեղան էին բացել ու սպասում չեմպիոններին: Արթուր Ալեքսանյանն ու Գոռ Մինասյանը միայն լուսաբացին հնարավորություն ունեցան հասնել տուն:

Գյումրու Վարդանանց հրապարակում օլիմպիականներին սպասում էր Սպիտակ Արջը:

«Աստված այս գեղեցիկ երեկոն պարգևել է մեզ, իսկ տղերքը դրան շատ երկար են սպասել… Ուզում եմ շնորհակալություն հայտնել չեմպիոնների ընտանիքներին, որ այսպիսի հերոս զավակներ են դաստիարակել: Ես վստահ եմ, դուք դեռ շատ մեդալներ եք պարգևելու մեզ», - հարազատ քաղաքում մեդալակիրներին այսպես դիմավորեց Գյումրու քաղաքապետը:

«Ես հուզված եմ, չեմ կարող ասել այն, ինչ սրտիցս գալիս է, բայց անչափ մեզ շոյված ենք զգում, որ այսպես եք դիմավորում, որ այսքան սիրում եք մեր մարզիկներին, մեր երկու հերոսներին: Օլիմպիական մեդալը հեշտ չեն վաստակում, բայց մերոնք օլիմպիական մեդալներ են բերել մեր այս փոքր քաղաքի համար», - հուզմունքից արդեն գրեթե դողացող ձայնով նշեց օլիմպիական չեմպիոնի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը:

Գյումրիում ամբողջ գիշեր ուրախություն ու բարձր տրամադրություն էր, իսկ օլիմպիականները շտապում էին վայրկյան առաջ հանգստանալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: