Հայերեն   English   Русский  

Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծում են քրդական դիրքերը


  
դիտումներ: 1146

Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայում օդային հարվածներ են իրականացնում քրդական Ժողովրդական պաշտպանության ուժերի (YPG) դիրքերի ուղղությամբ` Ջարաբլուս քաղաքից ոչ հեռու:

Ինչպես հաղորդում է թուրքական «Hurriyet» թերթը, YPG-ի դիրքերի ռմբակոծումը սկսվել է այսօր առավորտյան` թուրքական ժամանակով 10:00-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիան կարող է Սիրիա մտցնել տանկերի երրորդ խումբը, եթե YPG-ի ուժերն ու սիրիական քրդերի կողմից 2003թ. ստեղծված «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) չլքեն Եփրատ գետի արևմտյան ափին գտնվող Մանբիջ քաղաքը:

Օգոստոսի 24-ին Թուրքիայի ՌՕՈւ-ն կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ սկսել է ԻՊ-ի զինյալներից սիրիական Ջարաբլուս քաղաքաը ազատագրելու գործողությունը, որը ստացել է «Եփրատի վահան» անվանումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: