«Միասին ենք հաղթել». 21-րդ դարի հայաստանցի առաջին չեմպիոն
դիտումներ: 909
Բառերի փոխարեն Արթուրը գերադասեց մեկ առ մեկ մոտենալ ու սեղմել ամբողջ գիշեր իր վերադարձին սպասած գյումրեցիների ձեռքը, ընդունել բոլորի շնորհավորանքները:
Ինչպես իր ուժն է յուրահատուկ, այնպես էլ հումորը: Արթուր Ալեքսանյանը միշտ հեռու է մնացել հրապարակային ելույթներից, բայց երբ ձեռքին հայտնվեց խոսափողը, իսկ չեմպիոնի խոսքին սպասում էր մի հսկա հրապարակ, Արթուրը նշեց.«ՙԺողովուրդ ջան, ասելու բան չկա: Էսքանը», - ծիծաղեց օրվա հերոսն ու շարունակեց, - «Իրոք, ես ձեզանով եմ ուժեղ, իմ քաղաքով եմ ուժել: Այս հաղթանակը իմը չէ, այն բոլորինն է, միասին ենք հաղթել»: