Հայերեն   English   Русский  

Զիմբաբվեի նախագահը հրամայել է ձերբակալել Ռիոյում մեդալ չնվաճած մարզիկներին


  
դիտումներ: 791

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրամայելմ է ձերբակալել երկրի օլիմպիական հավաքականի բոլոր 31 անդամներին, քանի որ վերջիններս Ռիոյի Օլիմպիական խաղերում ոչ մի մեդալ չեն նվաճել: Նրանք մեղադրանք է առաջադրվել պետության միջոցները վատնելու համար:

«Մենք պետական գումարները վատնեցինք մարզիկներ կոչվող այդ առնետների վրա: Եթե դուք պատրաստ չեք ձեզ զոհաբերել գոնե 4-րդ կամ 5-րդ տեղերի համար, ինչպես մեր հարևան Բոտսվանայի մարզիկները, ապա ինչու եք գնում և քամուն տալիս մեր փողերը»,-ասել է Մուգաբեն:

«Եթե մեզ անհրաժեշտ լիներ Բրազիլիայում մեր դրոշը կրելու համար մարդ ուղարկել, ապա մենք կգործուղեինք Զիմբաբվեի համալսարանի գեղեցիկ աղջիկներից կամ տղաներից որևէ մեկին:

Ես հրահանգել եմ, որ որպես զբոսաշրջիկ Բրազիլիա մեկնած բոլոր այդ մարզիկները փոխհատուցեն վատնած գումարները»,-նշել է Զիմբաբվեի նախագահը:

Նշենք, որ Ռիոյում Զիմբաբվեի մարզիկների ամենաբարձր նվաճումը եղել է 8-րդ տեղը:

92-ամյա Մուգաբեն 1980 թվականից Զիմբաբվեի վարչապետն է, իսկ 1987թ.-ից մինչ օրս զբաղեցնում է նախագահի պաշտոնը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: