Հայերեն   English   Русский  

«Ես ձեզ ցույց կտամ, թե որքան մեծ եմ ես». Արսեն Ջուլֆալակյան


  
դիտումներ: 1167

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ցավոք, սպորտը գրեթե միշտ անկանխատեսելի է, և չկա ոչ մի երաշխիք, որ ամեն ինչ ճիշտ անելու դեպքում արդյունքը կլինի դրական։ Ինչևէ, լավագույնը դեռ առջևում է։ Սպասեք նոր հաղթանակների՝ էլ ավելի ուժեղ ու տպավորիչ։

Ինչպես կասեր լեգենդար Ալին՝ «Ես ձեզ ցույց կտամ, թե որքան մեծ եմ ես»:

Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը պարտվել էր առաջին իսկ գոտեմարտում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: