Հայերեն   English   Русский  

​Հնդկաստանում զբոսաշրջիկներին խորհուրդ են տվել կիսաշրջազգեստ չհագնել


  
դիտումներ: 1083

Հնդկաստանի զբոսաշրջության ու մշակույթի նախարար Մահեշ Շարման օտարերկրյա զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել երկրի ոչ մեծ քաղաքներում կիսաշրջազգեստ չհագնել:

«Երբ օտարերկրացին ժամանում է օդանավակայան, նրան գրքույկ են տալիս, որտեղ թվարկված է, թե ինչ է կարելի անել և ինչն է արգելված Հնդկաստանում: Այդ կանոններով խորհուրդ է տրվում օրինակ ոչ մեծ քաղաքում ուշ ժամին միայնակ չզբոսնել կամ չհագնել կիսաշրջազգեստ»,-ասել է նախարարը:

Նա ընդգծել է, որ այդ խորհրդատվությունը չի նշանակում պարտադիր դրես-կոդ օտարերկրացիների համար:
Բացի այդ, նախարարը խորհուրդ է տվել տաքսի նստելիս ավտոմեքենայի պետհամարանիշները լուսանկարել և ուղարկել ընկերներին, որպեսզի հնարավոր պատահարների դեպքում ոստիկանությունը ավելի օպերատիվ գործի:
Այս խորհրդատվությունը կապված է Հնդկաստանում բռնաբարության դեպքերի աճի հետ: Հանցագործությունների գրանցման պետական բյուրոյի տվյալներով՝ ամեն օր Հնդկաստանում սեքսուալ բռնության է ենթարկում 93 կին: Տուժածների թվում են ոչ միայն տեղացի կանայք, այլև օտարերկրացի զբոսաշրջիկներ:
Այսպես, 2016 թվականին տեղի ունեցավ աղմկահարույց հանցագործություն. մի խումբ տղամարդիկ սեքսուալ բռնություն էին գործադրել 23ամյա ուսանողուհու նկատմամբ: Այս դեպքից հետո երկրում բողոքի ցույցեր սկսվեցին և բռնաբարության համար պատիժը խստացրեցին ընդհուպ մինչև մահապատիժ:
Երկրում արգելվեց Uber տաքսու ծառայությունը, քանի որ վարորդներից մեկը բռնաբարել էր ուղևորուհուն:
Այսուհանդերձ, Հնդկաստանում պատժի նման խիստ ձևերին ոչ բոլորն են համաձայն: Օրինակ Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Մուլայամ Սինգխ Յադավը կոչ արեց վերացնել մահապատիժը, իսկ իսկ նրա կուսակից ընկեր Աբու Ասիմը ավելի հեռուն գնաց՝ խորհուրդ տալով պատժել ոչ միայն հանցագործներին, այլ նաև զոհերին, որոնց նա նույնքան մեղավոր է համարում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: