Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի ՆԳՆ նախարարը խոստացել է թուրքերին երկրում պայքարել FETO-ի դեմ


  
դիտումներ: 547

Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը օգոստոսի 31-ին Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարար Աֆղան Ալիի հետ:

Թուրքիայի ՆԳՆ-ից հայտնել են, որ հանդիպմանը քննարկվել են հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձն ու երկու երկրների համագործակցության հարցեր: Նախարար Աֆղան Ալին նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը մնում է համագործակցության կաևոր թեմաներից մեկը՝ ընդգծելով, որ կողմերը համագործակցում են Թուրքիայում և Ադրբեջանում ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության (FETO) բջիջների ոչնչացման հարցում:

«Ադրբեջանում FETO-ի բջիջների դեմ քայլերը հետագայում ևս կշարունակվեն: Դա նաև Ադրբեջանի դեմ ուղղված հանցագործություն էր: Կձեռնարկվեն բոլոր միջոցառումները բարձր մակարդակով այս խնդիրները լուծելու ուղղությամբ»,-ասել է Ուսուբովը:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի իրականացման մեջ երկրի իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: