Հայերեն   English   Русский  

​Դոնալդ Թրամփի մերկ արձանը կվաճառվի փախստականներին աջակցելու նպատակով


  
դիտումներ: 967

The Independent պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփի մերկ արձանը հոկտեմբերին աճուրդում վաճառքի կհանվի: Միլիարդատիրոջ մերկ արձանի վաճառքից ստացված գումարը կտրամադրվի բարեգործական խմբի, որը աջակցություն է ցուցաբերում ներգաղթյալներին: Գրում է Vesti.ru.-ն:

Աճուրդը տեղի կունենա Լոս Անջելեսում հոկտեմբերի 22-ին: Ակնկալվում է, որ Թրամփի մերկ արձանը կվաճառվի 10-20 հազար դոլարով:

Հիշեցնենք, որ մերկ Թրամփի արձանները ԱՄՆ-ի 5 տարբեր քաղաքներում հայտնվել էին օգոստոսի կեսերին: Սակայն 4 արձանները առգրավվել էին իշխանությունների կողմից` բացառությամբ մեկի, որն էլ կվաճառվի աճուրդում:

Իսկ արձանի հեղինակ, INDECLINE անարխիստական խմբի անդամները հայտարարել էին, որ ստացված գումարի մի մասը կտրամադրվի ամերիկյան խոշոր բարեգործական կազմակերպություններից մեկին, որը աջակցություն է ցուցաբերում ներգաղթյալներին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնի դարձավ ներգաղթյալների վերաբերյալ իր բավական բացասական արտահայտություններով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: