Դոնալդ Թրամփի մերկ արձանը կվաճառվի փախստականներին աջակցելու նպատակով
Աճուրդը տեղի կունենա Լոս Անջելեսում հոկտեմբերի 22-ին: Ակնկալվում է, որ Թրամփի մերկ արձանը կվաճառվի 10-20 հազար դոլարով:
Հիշեցնենք, որ մերկ Թրամփի արձանները ԱՄՆ-ի 5 տարբեր քաղաքներում հայտնվել էին օգոստոսի կեսերին: Սակայն 4 արձանները առգրավվել էին իշխանությունների կողմից` բացառությամբ մեկի, որն էլ կվաճառվի աճուրդում:
Իսկ արձանի հեղինակ, INDECLINE անարխիստական խմբի անդամները հայտարարել էին, որ ստացված գումարի մի մասը կտրամադրվի ամերիկյան խոշոր բարեգործական կազմակերպություններից մեկին, որը աջակցություն է ցուցաբերում ներգաղթյալներին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնի դարձավ ներգաղթյալների վերաբերյալ իր բավական բացասական արտահայտություններով: