Հայերեն   English   Русский  

Սեխի մուրաբա


  
դիտումներ: 4788

«Անկախ»-ն արդեն պատմել է սեխի ընտրության, պահպանման և ուտելու խիստ օգտակար փաստերի մասին:

Քանի որ սեխի և ձմերուկի սեզոնն է, որոշեցինք մի հետաքրքիր բաղադարատոմս առաջարկել կանանց, որոնց խոհանոցում սեխը միշտ ավելանում է և չգիտեն՝ ինչ անել:

Կարող եք պատրաստել սեխի մուրաբա

Անհրաժեշտ է

1 կիլոգրամ սեխ

1 կգ. շաքարավազ, (քաղցրի սիրահարները կարող են 100-200 գրամ ավելացնել)

400 մլ. ջուր,

Վանիլին

1 կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը

Պտղամիսը կտրատել խոշոր խորանարդիկների ու խաշել, իսկ շաքարավազից ու ջրից օշարակ (սիրոպ) պատրաստել: Օշարակի մեջ լցնել սեխը, եռացնել ու մարմանդ կրակի վրա թողնել ևս 10 րոպե, ավելացնել կիտրոնը: Այս պրոցեսը կրկնել 3 անգամ՝ 8 ժամ տարբերությամբ: Վերջում ավելացնել վանիլին: Տաք մուրաբան փակել ստերիլիզացված տարրաներում և պահել զով տեղում:

Իսկ ովքեր սիրում են խառնել պտուղները, ապա խորհուրդ ենք տալիս պատրաստել սեխի մուրաբա ազնվամորու կամ բանանի հետ՝ավելացնելով իմբիր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: