Հայերեն   English   Русский  

«Իրատես». Սրացումներ են սպասվում. Ծառուկյանը ԲՀԿ-ի ստվերային կառավարումը վերստին կվերցնի իր ձեռքը


  
դիտումներ: 1466

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե աշնանը քաղաքական ակտիվության սրացումներ են լինելու այն քաղաքական ուժերի «դաշտում», որոնք ինչ-որ պահից սկսած, լուսանցքում են հայտնվել: Լուրջ տեղաշարժեր կլինեն հատկապես ԲՀԿ-ում, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալ-չվերադառնալու առումով:

Ասում են նաեւ, թե Ծառուկյանն առայժմ ակտիվ ղեկավարություն չի ստանձնի, սակայն ԲՀԿ-ի ստվերային կառավարումը վերստին կվերցնի իր ձեռքը:

Ու թեեւ նրան ամենեւին էլ հարկավոր չէ ԱԺ-ի «կորցրած» աթոռը, սակայն ԲՀԿ-ին խիստ անհրաժեշտ է կրկին «բարգավաճել» խորհրդարանում՝ այս անգամ ավելի մեծ ներկայացվածությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: