Հայերեն   English   Русский  

​Մեզ անհրաժեշտ են ներգաղթյալներ տեղի բնակիչների ալարկոտության պատճառով. Նոր Զելանդիայի վարչապետ


  
դիտումներ: 1322

Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը հայտարարել է, որ իր երկրին անհրաժեշտ են ներգաղթյալներ, քանի որ տեղի բնակչությունը ալարկոտ է և թմրանյութերի հետ կապված խնդիրներ ունի: Այս մասին գրում է The Guardian-ը:

Տեղի լրատվամիջոցներից մեկի՝ Radio New Zealand հետ զրույցում վարչապետին հարցրել են, թե ինչու է Նոր Զելանդիան այդքան մեծ թվով գաղթականներ ընդունում, երբ տեղի 200 հազարի հասնող բնակչությունը գործազուրկ է:

Քեյը պատասխանել է, որ երկրիրը ստիպված է ապավինել գաղթականների օգնությանը, քանի որ տեղացիները հրաժարվում են աշխատել, տարրական աշխատանքային հմտությունների չեն տիրապետում և թմրանյութերի հետ կապված խնդիրներ ունեն:

«Գնացեք և հարցրեք գործատուներին: Նրանք կփաստեն, որ այդ մարդկանցից շատները չեն անցնի անգամ արյան մեջ թմրանյութերի առկայության թեստը, շատերն էլ կբողոքեն առողջությունից»,-ասել է վարչապետը:

Յուրաքանչյուր տարի Նոր Զելանդիան Խաղաղ օվկիանոսի կղզիներից ավելի քան 9000 մարդու սեզոնային, կարճաժամկետ աշխատանքի է հրավիրում՝ այգեգործության և գինու արդյունաբերության ոլորտում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: