Հայերեն   English   Русский  

Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին կարող է գնաճի պատճառ դառնալ. Հ. Իգիթյան


  
դիտումներ: 1405

«Հայաստանը գնում է մի տեղ, որտեղ անգամ հիմնադիր անդամները չգիտեն` ինչ զարգացումներ տեղի կունենան», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը` անդրադառնալով Հայաստանի անդամակցության Եվրասիական տնտեսական միությանը:

Իգիթյանի դիտարկմամբ` Բելառուսը և Ղազախստանը արդեն որոշակի քայլեր են ձեռնարկում տնտեսական անկախությունը չկորցնելու համար: Ղազախստանը 10 օր առաջ հասցրեց բոլոր պայմանագրերը ստորագրել ԵՄ-ի հետ և այդ երկրի համար կանաչ լույս է բացվելու Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու համար: ԵՏՄ-ի հիմնադրումից հետ նման կազմակերպությանը անդամագրվելը բարդանալու է. «Պարզ է, որ Հայաստանի վիճակը ավելի վատ է լինելու, քանի որ նա հիմնադիր անդամ չէ», -ընդգծեց Իգիթյանը:

Փորձագետը նշեց, որ ի տարբերություն ԵՏՄ-ի՝ ԵՄ-ն որևէ պարտադրող բան չունի, այնտեղ երկիրն ինքն է որոշում, թե ինչքանով կարող է ինտեգրվել այդ միությանը:

«Բոլորը, այդ թվում նաև Կառավարության անդամները, ովքեր փորձում են դրական տեսանկյունից մեկնաբանել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը, ասում են, թե վտանգներ կան և շատ խնդիրներ հաղթահարված են»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Փորձագետը նկատեց, որ ԵՏՄ-ին անդամակցումը կարող է գնաճի պատճառ դառնալ, քանի որ Հայաստանը խախտելու է բոլոր պայմանավորվածությունները այլ երկրների հետ. «Այն պատժամիջոցները, որոնք կան Ռուսաստանի նկատմամբ, չի բացառվում, որ դրանք կիրառվեն նաև Հայաստանի նկատմամբ. դա չեն թաքցնում նույնիսկ Կառավարության անդամները»,-ասաց նա:

Անդրադառնալով ԼՂՀ-ում մաքսակետ դնելու հարցին Իգիթյանը նշեց, որ որպես քաղաքացի և որպես քաղաքական գործիչ, Հայաստանի և Արցախի միջև հարաբերություններում ձևական է համարում յուրաքանչյուր կետ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: