Հայերեն   English   Русский  

AirAsia-ի օդաչուն սխալմամբ վայրէջք է կատարել այլ երկրում


  
դիտումներ: 803

Մալազիական ավիաընկերության AirAsia ինքնաթիռը օդաչուի անզգուշության պատճառով վայրէջք է կատարել ավստրալիական Մելբուրն քաղաքում` Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի փոխարենը: Այս մասին հաղորդում է Ավստրալիայի տրանսպորտի անվտանգության բյուրոն:

Միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա մարտին, սակայն միայն այժմ հետաքննությունը սկսել է հրապարակել պատահարի վերաբերյալ տվյալները: AirAsia ավիաընկերության Airbus A330 2015 թ. մարտի 10-ին Սիդնեյից թռնելիս է եղել Կուալա Լումպուր: Թռիչքի ընթացքում անձնակազմը խնդիր հայտնաբերել նավիգացիոն համակարգում, սակայն եղանակային պայմանների վատթարացման պատճառով հնարավորություն չի ունեցել չի վերադառնալ Սիդնեյ: Արդյունքում գլխավոր օդաչուն միտումնավոր փոխել է ինքնաթիռի ուղղությունը, իսկ մյուս օդաչուները չեն նկատում դա:

Նշենք, որ սա AirAsia ավիաընկերության մասնակցությամբ առաջին միջադեպը չէ: 2014 թ. դեկտեմբերի 28-ին մեկ այլ ինքնաթիռ դուրս է եկել ինդոնեզիական Սուրաբայ քաղաքից` ուղևորվելով Սինգապուր, և մեկ ժամ հետո անհետացել է ռադարներից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: