Հայերեն   English   Русский  

Ռուսաստանցի թենիսիստուհին կասկածվում է պայմանավորված խաղի մասնակցելու մեջ


  
դիտումներ: 533

Ռուսաստանցի թենիսիստուհի Վիտալիա Դյաչենկոն կասկածվում է պայմանավորված խաղի մասնակցելու մեջ Ամերիկայի բաց առաջնության շրջանակներում: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Աղբյուրի տեղեկության համաձայն՝ կասկածի տեղիք է տվել մրցաշարի առաջին շրջանի հանդիպումներից մեկը, որի ընթացքում ռուսաստանցին զիջել է շվեյցարացի Թիմա Բաչինսկուն ՝ 1:6, 1:6 հաշվով: Այս խաղի ընթացքում բույքմեյքերական ընկերությունները կասկածելի ակտիվություն են դրսևորել:

Այս հարցի առիթով կատարվում է քննություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: