Հայերեն   English   Русский  

Ամերիկայի բաց առաջնություն. Ջոկովիչն ու Վավրինկան եզրափակչում են


  
դիտումներ: 696

ԱՄՆ-ի բաց առաջնությունում հայտնի են դարձել եզրափակչի մասնակիցները:

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը չորս սեթում առավելության է հասել ֆրանսիացի Գաել Մոնֆիսի նկատմամբ: 2 ժամ 35 րոպե տևած պայքարն ավարտվել է 6:3, 6:2, 3:6, 6:2 հաշվով:

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճել է շվեյցարացի Ստեն Վավրինկան, որը 3 ժամ 12 րոպեում պարտության է մատնել Էնդի Մարեյին պայքարից դուրս թողած ճապոնացի Կեյ Նիսիկորիին՝ 4:6, 7:5, 6:4, 6:2:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: