Հայերեն   English   Русский  

​15 տարի անց. Ջորջ Բուշի առաջին արձագանքը սեպտեմբերի 11-ի ողբերգությանը, (լուսանկարներ)


  
դիտումներ: 1174

15 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 11-ին, աշխարհը ցնցվեց ԱՄՆ-ում տեղի ունեցած դաժան ողբերգությունից, որը դարձավ ԱՄՆ ժամանակակից պատմության ամենասև էջը:

Ջորջ Բուշ

Մահապարտ ահաբեկիչները զավթված երկու ինքնաթիռներով գրոհեցին Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակների և Վաշինգտոնում Պենտագոնի շենքի վրա: Իսկ երրորդ ինքնաթիռը, որի անձնակազմն ու ուղևորները փորձում էին վնասազերծել ահաբեկիչներին, վայր ընկավ Փենսիլվանիայում:

Ջորջ Բուշ

Այս տարվա մայիս ամսին
ԱՄՆ նախագահական գրադարանն ու թանգարանը հրապարակեցին լուսանկարներ, որտեղ երևում է այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի առաջին արձագանքը, երբ իմացավ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին, որը խլեց 2996 մարդու կյանք:
Այս օրը Ջորջ Բուշը աշխատանքային այցով Ֆլորիդայի տարրական դպրոցում էր, երբ իմացավ կատարվածի մասին:

Ջորջ Բուշ

Ջորջ Բուշ

Լուսանկարների հեղինակը Ջորջ Բուշի անձնական լուսանկարիչն է՝ Էրիկ Դրափերը:
«Այդ պատմությունը ֆիքսելը շատ բարդ էր: Ես պարտավոր էի լինել ճիշտ ժամանակին ճիշտ տեղում և խեղդեի իմ զգացմունքները՝ պատմությունը ճիշտ պատկերելու համար: Այդ օրը բոլորն իրենց գործն էին անում»,-հարցազրույցներից մեկում նշել է լուսանկարիչը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: